Tuesday 4 March 2008

ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ 04.03.08

ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
www.Payqar.org
04.03.08

Ոչ մի կալանք
Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ իշխանության ամենավերին օղակների կողմից (հիմնականում ակնարկվում է Ռոբերտ Քոչարյանը) ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգվել է Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը իմանալուց հետո նրան ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել` նրա կողմից զինված դիմադրության իմիտացիա ստեղծելով:
Նիկոլ Փաշինյանի կինը, Աննա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը երբեք օրինական կամ ապօրինի զենք չի կրել եւ զինված չէ: Նա նաեւ մեզ տեղյակ պահեց, որ վերջին օրերին իրենց բնակարանում խուզարկություն իրականացնող ԱԱԾ սպաներից մեկը փորձել է իրենց բնակարանում ատրճանակ տեղադրել, ինչը նկատվել եւ կանխվել է խուզարկությանը ներկա իրենց ազգականների կողմից:

խորապես անհանգստացած է
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Լուիս Արբըրը մարտի 2-ին Ժնեւում հայտարարել է, որ խորապես անհանգստացած է շաբաթ օրը ցույցերի հետևանքով ութ զոհվածների և բազմաթիվ վիրավորների փաստերով Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ուր այժմ հայտարարված է արտակարգ իրավիճակ:

Գերագույն հանձնակատարը հատկապես իր մտահոգությունն է հայտնել այն փաստի առիթով, որ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ է գործադրվել և ընդդիմադիր ցուցարարները ձերբակալվել են: Նա իշխանություններին կոչ է արել ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն և երաշխավորել, որ համապատասխան գործընթաց կհետևի ցանկացած ձերբակալության դեպքում: Գերագույն հանձնակատարը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը §Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի միջազգային դաշնագրի¦ անդամ է, համաձայն որի, նույնիսկ արտակարգ իրավիճակների ժամանակ այնպիսի հիմնարար իրավունքները, ինչպիսիք են կյանքի իրավունքը և կտտանքների ու դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի արգելումը, չպետք է անտեսվեն: Իրավունքների ցանկացած սահմանափակում պետք է լինի չափավոր և կարող է կիրառվել միայն հանգամանքներով արդարացված ծավալով և տևողությամբ:

Պան Գի Մունը մտահոգված է
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ երեկ տարածել է հայտարարություն:

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ §ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորապես մտահոգված է շաբաթվա վերջին ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև Հայաստանում տեղի ունեցած կատաղի բախումների առիթով: Նա հույս ունի, որ այս իրադարձությունները, որոնց ընթացքում 8 մարդ է մահացել, մանրամասնորեն կհետաքննվեն¦: §Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին լիակատար զսպվածություն ցուցաբերել և ընթացիկ ճգնաժամից դուրս գալու ուղիներ որոնել: Նա նաև Հայաստանի իշխանություններին հորդորում է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել նորմալ վիճակին վերադառնալու համար, ներառյալ արտակարգ իրավիճակի անհապաղ վերացումը¦-նշվում է հայտարարության մեջ:

կոչ է արել
Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները նախօրեին Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել հայտարարված արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը: Վալդների հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հորդորում եմ Հայաստանի կառավարությանը վերացնել մարտի 1-ին հայտարարված արտակարգ իրադրությունը: Ես նաեւ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին վերացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը եւ ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, որոնք ձերբակալվել են խաղաղ հավաքներ կազմակերպելու իրենց իրավունքը իրականացնելու համար»: Նա միաժամանակ, հղում անելով, «Ֆրանսպրես»-ին, նշել է, որ այդ գործակալությունը շաբաթ օրը Երեւանի փողոցներում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է 7 քաղաքացիական անձ եւ ոստիկանության 1 պաշտոնյա:

պահանջել է դադարեցնել
ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Հեյկի Թալվիթիեն Հայաստանի իշխանություններին երեկ կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել արտակարգ իրավիճակը և խրախուսել քաղաքական երկխոսությունը:

Նա, մասնավորապես, նշել է, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին 10 օրվա ընթացքում հաջորդած ցույցերը խաղաղ բնույթ էին կրում, սակայն շաբաթ օրը, մարտի 1-ին, տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրեցին արտակարգ իրավիճակի հայտարարման շատ լուրջ և ողբերգական էին` ընդգծելով, որ չի ցուցաբերվել առավելագույն զսպվածություն:§Այն փաստը, որ ԵԱՀԿ գործող նախագահը շաբաթ օրվա իրադարձություններից հետո ինձ անմիջապես ուղարկեց Հայաստան ցույց է տալիս, որ նա լրջորեն մտահոգված է: Նա խիստ անհանգստացած է մահվան դեպքերի և վիրավորների կապակցությամբ¦, ավելացրել է նա:§Առաջ գնալու համար անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, իսկ նման երկխոսությունը հնարավոր չէ, քանի դեռ առկա է արտակարգ իրավիճակ: Քաղաքական երկխոսությունը կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե այն ընդգրկուն գործընթաց է, որը ներառում է բոլոր քաղաքական ուժերին¦-շեշտել է Թալվիտիեն: Նա նաև իշխանություններին կոչ է արել մանրազնին հետաքննել մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները` ավելացնելով, որ հանցագործություն իրականացրած բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն զգուշացրեց քաղաքական հիմքերով ձերբակալություններ իրականացնելուց: Նա նշել է, որ հրավիրվել է Սահմանադրական դատարանի նիստ` նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքները լսելու համար: Թալվիթիեին կիրակի օրը, մարտի 2-ին, Երևան է գործուղել ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ փնտրելու համար:

դեմ է գրաքննությանը
ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, երեկ Վիեննայում հայտարարել է, որ արտակարգ դրությունը չպետք է իշխանությունների կողմից օգտագործվի հասարակությանը տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքից զրկելու նպատակով

:Նրա խոսքերով, իրադարձությունների բազմակողմանի լուսաբանումը օգնում է ապահովել իշխանությունների գործողությունների թափանցիկությունը նոեւյնիսկ ծանր ժամանակներում: Հարաշտին նշել է, որ նույնիսկ չարտոնված ցույցերի ալիքի եւ բռնության պայմաններում, անկախ ԶԼՄ-ների կողմից դեպքերի լուսաբանումը վերջիններիս օրինական իրավունքն է` հիշեցնելով, որ այդ պարտավորության ապահովումը Հայաստանը ստանձնել է ԵԱՀԿ-ի առաջ: §Բռնության հրահրումը արգելող իրավական նորմերը բավական են խոսքի ազատության ցանկացած խախտումից խուսափելու համար եւ այդ նորմերը չպետք է փոխարինվեն կանխարգելիչ գրաքննությամբ¦- ընդգծել է Հարաշտին:

ամեն ինչ կսկսվի նորից
Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը երեկ հրապարակել է Հայաստանի ներքաղաքական իրադրությանը նվիրված հերթական հոդվածը:

Դրանում, մասնավորապես, նշվում է որ հայաստանյան ընդդիմության տվյալներով, երկուշաբթի օրը Երեւանի հիվանդանոցներում մարտի 1-ի դեպքերի ընթացքում մահացել է եւս տասը մարդ եւ մահացածների ընդհանուր թիվը հասել է 20-ի, որոնցից 15-ը ցուցարարներ են: Հոդվածագիրը գրում է, որ մայրաքաղաքը ողողված է զինծառայողներով ու ռազմական տեխնիկայով եւ տեղի են ունենում ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններ: «Կոմերսանտ»-ը գրում է, որ հայաստանյան հեռուստաընկերությունները ամբողջ օրը ցուցադրում են անկարգությունների ժամանակ ոստիկանության կողմից նկարահանված կադրերը. այրված ավտոմեքենաներ, խանութների կոտրված ապակիներ եւ այլն, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շուրթերից հնչում են «բռնության եւ վանդալիզմի» ակտերը դատապարտոեղ հայտարարություններ:Հեղինակը կարծիք է հայտնում, որ այդ կերպ փորձ է արվում ազդել ոչ միայն տեղի ազգաբնակչության, այլեւ եվրոպացիների վրա: Հոդվածագիրը նշում է, որ հեռուստաէկրանների առաջին պլանում նախանձելի հաճախանությամբ հայտնվում է Ռոբերտ Քոչարյանը, որը այցելում է հիվանդանոցներում պառկած վիրավոր ոստիկաններին եւ զինվորականներին, որոնցից յուրաքանյուրին մեկ առ մեկ մոտենալով` ժպտում էր եւ ուղղում նրանց բարձերը: Դրա հետ մեկտեղ, հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ցուցարարներից եւ ոչ մեկին իշխանության ներկայացուցիչները չեն այցելել: Միաժամանակ, «Կոմերսանտը» գրում է, որ Լեւոն Տե-Պետրոսյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ, սակայն իրավաբանորեն Հայաստանի առաջին նախագահի կալանքը իրավաբանորեն ամրագրված չէ, ուստի, Տեր-Պետրոսյանի պնդմամբ, իշխանությունները խախտել են Սահմանադրությունը` իրեն զրկելով ազատ տեղաշարժվելու իրավունքից, դրա հետ մեկտեղ չներկայացնելով ոչ մի մեղադրանք: Ռուսաստանյան պարբերականը նաեւ նշում է, որ Երեւանի փողոցներում ու սրճարաններում քննարկելով մարտի 1-ի դեպքերը` քաղաքացիները ասում են, որ Ռոբերտը չի կարող տանկերով իշխանությունը պահել եւ որ 20 օր անց ամեն ինչ կսկսվի նորից եւ պայքարը կշարունակվի:

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ
«Անկասկած, մենք խիստ մտահոգված ենք վերջին մի քանի օրերին իրադարձությունների զարգացմամբ, խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

«Մեր կարծիքով, կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հնարավորինս արագ կարգավորել իրադրությունը: Հուսով ենք, որ շատ շուտով, օրինակ, ամբողջ ծավալով կվերականգնվի լրատվամիջոցների ազատությունը, եւ որ հնարավոր կլինի վերացնել արտակարգ իրավիճակը», - ասաց Սեմնեբին:
Նա չցանկացավ մանրամասներ փոխանցել երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ` ասելով միայն. - «Մենք նույն տեսակետն ունենք, որ այս իրավիճակը լուծում է պահանջում: Մեր կարծիքով, կարեւոր է այդ հանգուցալուծել այնպես, որ հասարակության բոլոր հատվածները զգան, որ ունեն ձայնի իրավունք, իրենց ցանկությունները եւ քաղաքական հայացքները արտահայտելու հնարավորություն»:
Սեմնեբիի խոսքով, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության առաջնորդների պատասխանատվությունն է, որպեսզի հասարակությունը ճիշտ հետեւություններ անի, Հայաստանի ժողովրդավարության համար այս չափազանց լուրջ փորձությունից ավելի ամրացած ու համախմբած դուրս գա»:
Ի պատասխան հարցին, թե, իր կարծիքով, ի±նչ քայլեր են անհրաժեշտ իրավիճակից դուրս գալու համար Եվրամիության պատվիրակը նշեց «հասարակության բոլոր հատվածներին ձայնի իրավունք տալու անհրաժեշտությունը, ինչի համար հարկավոր է երկխոսություն», «լրատվամիջոցների ազատ գործունեության հնարավորությունների վերականգնումը», «մարտի 1-ի իրադարձությունների եւ դրան հանգեցրած իրավիճակի խորը հետաքննությունը»:
«Անշուշտ, պետք է իրավական հետաքննություն կատարվի, բայց այդ իրավական հարցերը պետք է հստակորեն սահմանազատվեն քաղաքական քննարկումներից, որոնք նույնպես պետք է տեղի ունենան», - ասաց Սեմնեբին:
Նա ասաց, որ ընդդիմության առաջնորդների` այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումներից տպավորություն է ստացել, որ որոշ դիրքորոշումներ «շատ կոշտ են». - «Բայց առաջնայինն ու հիմնականը, ինչի կոչ են անում` չանձնավորելն է: Կարեւոր է սկսել երկխոսությունը, որը կընդգրկի հայաստանյան ողջ հասարակությունը` բոլոր քաղաքական ուժերը, հասարակության բոլոր հատվածները` մշակելու այն քայլերը, որ պետք է ձեռնարկի Հայաստանը առաջ շարժվելու եւ այս լուրջ դժվարությունները հաղթահարելու համար»:


ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի իշխանությունների տեղեկատվական այլասերության արշավը, որն էլ ավելի սանձազերծվեց հատուկ դրություն հայտարարելուց հետո, յուրաքանչյուր բացվող օր նորանոր «հայտնություններ» է մատուցում` նսեմացնելով նախորդի «փայլն ու հմայքը»:
Սակայն այդ պղտոր հարահոսի մեջ ամենանողկալի ու անմարդկային կեղծիքը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ պաշտոնական հավաստիացումն այն մասին, թե մարտի 1- ի գիշերային բախումների զոհերի թիվը 8-ն է: Եվ սա այն դեպքում, երբ արդեն ողջ հանրապետությանն ու աշխարհին է հայտնի, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Սկզբում այդ մասին ասվում ու խոսվում էր շշուկով, որոշակի թերահավատությամբ: Սակայն ժամանակ առ ժամանակ խստագույն վերահսկողությունից դուրս սպրդեցին տեղեկություններ մի քանի տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին, ինչը ոչ մի կերպ չէր ներդաշնակում շրջանառված կարծրատիպի հետ: Շուտով այդ կասկածները հայտնվեցին նաև հեղինակավոր լրատվամիջոցների էջերում: Միացյալ Նահանգների ԶԼՄ-ները հնչեցրին 54 թիվը: Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հայտնեց 30 սպանվածների մասին: Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը հենց Երևանում ուղղակի հայտարարեց, որ զոհերի թիվը 12 է ու խորհուրդ տվեց պաշտոնական Երեւանին «հստակեցնել» այդ տեղեկատվությունը, ինչը թարգմանաբար պիտի նշանակեր` «Բավական է սուտ խոսեք»: Մայրաքաղաքի բուժհիմնարկների և առողջապահական հաստատությունների մի քանի ներկայացուցիչներ, հասկանալի պատճառներով խուսափելով նշելու իրենց անունը, վստահեցնում են, որ գիշերային բախումների զոհերի թիվը 40-ից 60 է:
Որքան էլ հիշատակված տեղեկությունները տարբեր են, այնուամենայնիվ, բոլորը հանգում են մեկ ընդհանուր փաստի. սպանվածների թիվն ավելին է, քան ներկայացվում է, և այդ իրողությունը հեռվից շատ ավելի տեսանելի է, քան ցանկանում են խոստովանել «դեպքի վայրում»: Բնականորեն հարց է առաջանում. ինչու± են իշխանություններն այդպես հետևողականորեն և խստաբար թաքցնում զոհված քաղաքացիների ու իրավապահների իրական թվաքանակը: Ինչո±վ է նրանց խանգարում ճշմարտության հրապարակումը: Եվ արդյո±ք կարելի է երկար ժամանակ գաղտնի պահել մի ողբերգություն, որ վաղ թե ուշ բացահատվելու է:
Այս հարցերը,և առանձնապես դրանցից առաջինը, կարող է ունենալ երեք հնարավոր պատասխան, որոնցից յուրաքանչյուրը հավաստի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հանցագործության սցենարիստները չեն հերքել դրանք փաստարկված ապացույցներով:
Եվ այսպես, տարբերակ առաջին: Զոհվածների մի մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն: Բացահատելով նրանց ինքնությունը, իշխանություններն ակամա կխոստովանեն, որ երկրի ներսում չունենալով բավարար ուժային հենարան, հայաստանցիների բողոքի ալիքը արյան մեջ խեղդելու համար հարկադրված են եղել դիմելու օտար ուժի միջամտությանը: Տարբերակ երկրորդ: Մեծաքանակ զոհերի մասին հայտարարելու դեպքում մեկ անգամ ևս կհաստատվի իշխող վերնախավի հասցեին հնչող այն մեղադրանքի իրավացիությունը, որ քոչարյանական ու սերժսարգսյանական կլանը խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառել է «չտեսնված ու անհամարժեք դաժանություն», ինչպես իրավացիորեն նկատել ու արձանագրել են մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներ ու դիվանագետներ: Իսկ սա հերթական անգամ կասկածի տակ պիտի դնի թե նախագահական ընտրությունների օրինականությունը և թե ժողովրդավարական արժեքների հանդեպ նրանց չքմեղ հավատարմությունը:
Տարբերակ երրորդ: «Թաքցված» զոհերի վերքերը կարող են անհերքելի ապացույցներ տալ այն մասին, որ ցուցարարների հանդեպ գործադրվել են նման հանգամանքների դեպքում անթույլատրելի զինատեսակներ կամ «աշխատել են» պրոֆեսիոնալ դիպուկահարները, ինչն արդեն պիտի որակվի ոչ թե հարկադրված գործողություն, այլ դաժան ու սառնասիրտ սպանություն:
Հիշատակված երեք տարբերակներն էլ բխում են տրամաբանության միևնույն ելակետից. երբ քողարկվում է ճշմարտությունը, այն չի կարող քողարկվել բարի նպատակների համար: Իսկ ինչ վերաբերում է այս հաշվենկատ նվազեցման հեռանկարին, ապա կարելի է հաստատապես ասել, որ տասնյակ ու հարյուրավոր մարդկանց կյանքերի վրա սեփական թվաբանությունը կառուցող իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու մաթեմատիկական այլ գործողություններ կիրառել...

ՍԴ-Ն ՍԿՍԵՑ ՔՆՆԵԼ
ՀՀ Սահմանադրական դատարանը սկսեց քննել փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունները անվավեր ճանաչելու մասին դիմումները: Ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ-ին դիմում է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաեւ ժողովրդական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը:


Մինչ ՍԴ դիմումների քննարկմանը անցնելը Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նախ ՍԴ-ից խնդրեց միջոցներ ձեռնարկել, որպեսզի դատարանի շենքի դիմաց զինված անձինք չկանգնեն, քանի որ այդ փաստը իր եւ ամենայն հավանականությամբ նաեւ դատարանի վրա ճնշող ազդեցություն է թողնում եւ նման պայմաններում արդար դատաքննությունը կարող է վնասվել: Հաջորդ միջնորդությամբ Զեյնալյանը դատարանից պահանջել ապահովել հրապարակային դատաքննություն: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագրով, որով Երեւանում հայտարարվեց արտակարգ դրություն, մամուլի գործունեությունը գործնականում արգելվել է: Ուստի, ստեղծված պայմաններում Զեյնալյանը ՍԴ-ին մի քանի տարբերակ առաջարկեց` այն է, դատարանը Հանրային հեռուստաընկերությանը պարտադրում է դատաքննությունը ուղիղ եթերով հեռարձակել: Մյուս տարբերակով դիմողները առաջարկեցին, որպեսզի դատարանը իրենց հնարավորություն ստեղծի դատարանի դահլիճից դատաքննությունը հեռարձակվի մոտակա հրապարակները, այդ կերպ քաղաքացիներին հնարավորություն տալով հետեւել ՍԴ նիստին: Զեյնալյանը խոստացավ, որ եթե ՍԴ-ն նախընտրի երկորդ տարբերակը, ապա դրա իրագործման համար անհրաժեշտ տեխնիկան իրենք կապահովեն: Դատաքննության հրապարակայնության ապահովման ձեւի երրորդ տարբերակով Զեյնալյանն առաջարկեց, որպեսզի ՍԴ-ն միջոցներ ձեռնարկի Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի գործողությունն այդ մասով կասեցնելու համար:

Հաջորդ միջնորդությունը այն մասին է, որպեսզի ՍԴ-ն ապահովի ՀՀ առաջին նախագահի մասնակցությունը դատաքննությանը, քանի որ նա փաստացի գտնվում է անազատության մեջ եւ հնարավորություն չունի տանից դուրս գալու:

ՍԴ-ն երեք միջնորդությունները միասին քննարկելուց հետո որոշեց, որ առաջինը պետք է մերժի, քանի որ զինված իրավապահների ներկայությունը դա օրենսդրությամբ կարգավորված խնդիր է եւ իրենց գործը չէ: Ինչ վերաբերվում է հրապարակային դատաքննությանը, ապա այս դեպքում եւս ՍԴ-ն արձանագրեց, որ իր գործը չէ: Այսինքն, մամուլը իրավունք ունի լուսաբանել, իսկ եթե նրան թույլ չեն, ապա դա արդեն ՍԴ-ի խնդիրը չէ: Մի խոսքով դատարանը ինչ-որ լղոզած ձեւակերպումներով փորձեց ապացուցել, որ ինքը իմպոտենտ է եւ ոչինչ չի կարող անել: Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ առաջին նախագահի մասնակցությանը ապահովելուն, ՍԴ-ն դատախազությանը հանձնարարեց պարզել, թե ինչ հիմքով է Լեւոն Տեր-Պետրոսյանը պահվում անազատության մեջ եւ ապահովել նրա մասնակցությունը դատաքննությանը, եթե նա դա ցանկանում է:

ՍԴ-ի այս նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացրեցին դիմումի մի մասը: Հատկապես ուշագրավ էր այն պահը, երբ Վահե Գրիգորյանը ՍԴ-ին սկսեց ներկայացնել այն փաստերը եւ հիմնավորումները, ըստ որոնց, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը յուրացրել են ժողովրդի իշխանությունը եւ այն օգտագործում են իրենց անձնական խնդիրները լուծելու եւ ժողովրդի մի ստված զանգվածի դեմ բռնություններ կիրառելու համար: ՍԴ առանձին անդամների, այդ թվում նաեւ դատարանի նախագահի դեմքի ծամածռություններից կարելի է կռահել, որ նրանց ականջները սովոր չեն նման ճշմարտություն լսել: Ավելին, ակնհայտ էր, որ այդ երկու անձանց կողմից Հայաստանի ժողովրդի իշխանությունը յուրացնելու հարցում գործուն մասնակցություն է ունեցել նաեւ ՍԴ-ն: Ուստի, ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները այդ տեսանկյունից դիտարկելու դեպքում ՍԴ-ն մեղմ ասած դառնում հանցակից:

Ինչեւէ, մինչ դատական նիստը կընդմիջվեր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը ՍԴ-ին ներկայացրեց մի գրություն, ըստ որի, Լեւոն Տեր-Պետրոսյանը ազատությունից զրկված չէ, նա անարգել կարող է տանից դուրս գալ եւ ներկա գտնվել դատաքննությանը: Վահե Գրիգորյանը փորձեց ՍԴ-ին հասկացնել, որ դա ընդամենը հայտարարություն է, իսկ իրականությունն այլ է, բայց ՍԴ-ի հարգարժան անդամները կարծես լսելու եւ ընկալելու ունակությունը կորցրել էին


հայտարարություն
2008թ. մարտի 1-ին, վաղ առավոտյան, Երեւանի Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին բռնությամբ դուրս մղելուց հետո վերջիններս ինքնաբուխ կերպով հանրահավաքը շարունակեցին Մյասնիկյանի հրապարակում:

Գործող վարչախումբը քաղաքացիների խաղաղ հանրահավաքը դարձյալ բռնությամբ ցրելու գործողությունների դիմեց, որոնց հետեւանքով եղան բազմաթիվ վիրավորներ եւ, ըստ որոշ տեղեկությունների, նաեւ զոհեր:
Այս իրավիճակից միակ ելքը, ինչպես նշել էինք դեռեւս ս/թ փետրվարի 29-ին արած մեր հայտարարությունում, տնային կալանքի տակ գտնվող ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին անմիջապես ազատ արձակելն ու ժողովրդին անմիջականորեն դիմելու հնարավորություն տալն էր: Մի բան, որ իշխանությունների մերժողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ իրականացնել: Չնայած դրան, հանրահավաքում ելույթ ունեցողներն անում էին հնարավոր ամեն ինչ՝ ժողովրդի զայրույթը մեղմելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: Սակայն իշխանությունների կողմից սադրանքները շարունակվեցին ներդրված գործակալների միջոցով, ովքեր հանրահավաքի վայրից մեծ հեռավորության վրա գտնվող Մաշտոցի պողոտայում կոտրել են խանութների ցուցափեղկեր, թալանել որոշ խանութներ եւ վնասել մեքենաներ:
Սույնով մենք հայտարարում ենք, որ այդ սադրիչները որեւէ կապ չունեն հանրահավաքի մասնակիցների հետ, նրանք ներդրվել եւ ուղղորդվել են գործող վարչախմբի կողմից, ուստի կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա: Ժողովրդի նկատմամբ մարտի 1-ին կիրառված այս ահաբեկչությունը եւս մեկ սեւ էջ է Քոչարյան-Սարգսյան զույգի հանցավոր գործունեության մեջ:
Իշխանությունների կողմից գործադրված այս երկարատեւ բռնություններից ու սադրանքներից հետո, երբ ժողովրդի մեծ մասն արդեն ցրվել էր, եւ Մյասնիկյանի հրապարակում մնացել էր 5-6 հազար բորբոքված մարդ, Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 2-ին առավոտյան ժամը 4-ին հեռախոսով դիմեց նրանց եւ կոչ արեց ոստիկանության եւ բանակի հնարավոր նոր բռնի գործողություններից խուսափելու համար ցրվել տները եւ սպասել ներկա իրադրության մեջ Համաժողովրդական շարժման ղեկավարության գործունեության ծրագրի հրապարակմանը: Տեր-Պետրոսյանի կոչը ժողովրդին փոխանցեցին Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո հավաքվածները, ընդառաջելով իրենց առաջնորդի կոչին, խաղաղ հեռացան իրենց տները:
Մենք կշարունակենք քաղաքական պայքարը հանուն ժողովրդավարության եւ օրինականության:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ
Երեւան
2 մարտի, 2008թ.

ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐ
Երեկվա դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հրապարակել է մարտի 1-ի առավոտյան ժամը 07-ի սահմաններից սկսած մինչեւ երեկ բերման ենթարկված, այնուհետեւ ձերբակալված անձանցից միայն 15-ի անունները:


Երեկ երեկոյան տարածված հաղորդագրության համաձայն, ոստիկանությունը ձերբակալել է եւս 30 անձանց: ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից տրամադրված տվյալների համաձայն, երեկվա դրությամբ ձերբակալվածները 62-ն են, իսկ 11 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն, այնուհետեւ ազատ արձակվել: Ի դեպ, ձերբակալվածների մի զգալի մասը շարքային քաղաքացիներ են, որոնք երբ մարտի 1-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում տեղեկացել են խաղաղ ցուցարարներին ուժով ցրելու մասին, շտապել են քաղաքի կենտրոն` տեղում կատարվածի մասին իմանալու համար, բայց նրանց Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել ոստիկանություն: Ինչեւէ, ստորեւ ներկայացնում ենք երեկվա դրությամբ ձերբակալված քաղաքացիների ցուցակը:

Դավիթ Մաթեւոսյան (Ղեւոնդի)Դավիթ ԱռաքելյանՎահագն (Վարդգես) Հայոցյան Մասիս ԱյվազյանԼեւիկ ԽաչատրյանԱշոտ ՄանուկյանՄուշեղ ՍաղաթելյանԿորյուն ՄհերյանԵրվանդ ԱվեյանՎեմիր ՄխիթարյանԳեւորգ ՍիմոնյանԾատուր ՍեւոյանՏիգրան ԲաղդասարյանՍարգիս ՀացպանյանՀամլետ ԱբրահամյանՀամլետ ԱբրահամյանԱրտակ ՍարգսյանՊետրոս ՇահբազյանՀովհաննես ՂազարյանՍամվել ՀարությունյանԻսահակ ՄալխասյանԱվետիք ՆերսիսյանՄիսակ ՀովակիմյանՍամվել ԱբովյանՆարեկ ՇահինյանԽաչիկ ԳասպարյանՔրիստ ԳասպարյանԱրթուր ԳասպարյանՀակոբ ՀակոբյանՍուրեն ԲարսեղյանԱրթուրՀակոբ ԲաղվիշյանՄարտիկՍեդրակՄյասնիկ ՄալխասյանՎլադիմիր ԱռաքելյանՏիգրանՋիվան ՀովհաննիսյանԿարապետ ՌուբինյանՏարոն ԳալստյանՔյարամ ԱմոյանԱշոտՌաֆայելՍաշա ԱռաքելյանՎարուժան ՆերսիսյանՎաղինակ ԱբովյանԱրտյոմ ՍերոբյանԱշոտ ՖելիկյանՅուրա ԶաքարյանԳեղամ ՀարությունյանՀարություն ԲարսեղյանՀմայակ ՀայրապետյանՇոթա ՍաղաթելյանԵրջանիկ ԱբգարյանԴավիթ ՀամբարձումյանԱրմեն Մանուկյան Սիմոն ՍիմոնյանԳուրգեն ԵղիազարյանԱրմեն Վարազդատի ՄաղաթյանՍամվել Վարդգեսի ՄուրադյանՀամլետ ՀայրապետյանՏեր Հուսիկ Լազարյան
Բերման են ենթարկվել, ապա ազատ են արձակվել.Սարգիս ՄարգարյանԱբրահամ ՄաթեւոսյանԱրմեն ՕհանյանԱրամ ՄանուկյանՀրանտ Բագրատյան Գագիկ Շամշյան (լրագրող)Լեւոն ԲարսեղյանԱշոտ Երջանիկի ԲարսեղյանՆելլի Գերասիմի ԲարսեղյանԱրամ Աշոտի ԲարսեղյանՀովհաննես Մարության

No comments: